Ներկայացնենք մեր գործունեության մասին
«ՏԵԽՇԻՆ» ՍՊԸ հանդիսանում է Հայաստանի Հանրապետության լիցենզավորված կազմակերպություն, որը շինարարության ոլորտում իրականացնում է՝
1. որակի տեխնիկական հսկողություն։
2. այլ տարաբնույթ խորհրդատվական ծառայություններ շինարարության տեխնիկական սպասարկման ոլորտում:
«ՏԵԽՇԻՆ» ՍՊԸ-ն շինարարության ոլորտում տեխնիկական աջակցություն իրականացնող առաջատար կազմակեպություն է: Մենք առաջնորդվում ենք անկախ երրորդ կողմի սկզբունքով և ապահովում լաբորատոր փորձարկումների թափանցիկությունը: Մեր տեխնիկական հագեցվածությունը, որակյալ անձնակազմը, գործարար հարաբերությունները ուղղված են հաճախորդների կարիքների բավարարմանը, ինչը թույլ է տալիս մեր գործընկերների մոտ ձեռք բերել կայուն վստահություն: Մենք հնարավորություն ունենք մասնակցելու ցանկացած մասշտաբի նախագծերի ՀՀ ողջ տարածքում: Մեզ հետ կարող եք վստահ լինել ձեր արտադրանքի որակի մեջ և հասնել ցանկալի նպատակներին նվազագույն ռիսկի գործոնով: Հարցերի դեպքում խնդրում ենք կապվել մեզ հետ texshin-ltd@rambler.ru էլեկտրոնային հասցեով կամ այցելել մեր գրասենյակ` ՀՀ ք.Երևան Կ.ՈՒլնեցու 2 փակ 6շ բն. 18 :
Որակի տեխնիկական հսկողությունն իրականացվում է ժամանակակից սկզբունքներով՝ ըստ շինարարական աշխատանքների տեսակների, պարբերաբար ուսուցման ծրագրեր անցնող մասնագիտացված ինժեներների կողմից՝ նյութերի փորձարկման լաբորատորիայի անմիջական հսկողության պայմաններում: Կազմակերպությունը շինարարության որակի տեխնիկական հսկողությունն իրականացնում է շինարարական նյութերի և արտադրանքի փորձարկման լաբորատորիայի անմիջական մասնակցությամբ ըստ փորձարկումների և հսկողության գործակալությունների ԱՄՆ Կալիֆորնիայի Խորհրդի «Շինարարության հատուկ հսկողություն» ուղեցույցի:
Տեխնիկական հսկողությունն իրականացվում է ՀՀ Քաղաքաշինության Նախարարության կողմից հաստատված Հրաման №11-Ն առ 14.01.2008թ. ՀՀՇՆ I- 3.01.01-2008 «Շինարարական արտադրության կազմակերպման աշխատանքների կատարում» շինարարական նորմերի և Շինարարության Հատուկ Տեսչության նորմատիվների համաձայն (Փորձարկման և տեսչության մարմինների Կալիֆորնիայի խորհուրդ), որը ներառում է ստուգման հետևյալ ուղղությունները`
1. Կենտրոն Վարչական շրջան,Անտառային փողոց հ164/2 հողամաս անավարտ կառույցը բնակելի շենքի վերակառուցման աշխատանքների որակի տեխնիկական հսկողության ծառայություններ
2. Արաբկիր վարչական շրջանի Շրջանցիկ թունել փողոց հ. 7/1 հասցեում գտնվող արտադրական նշանակության օբյեկտի կառուցման տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայություններ
3. Էրեբունի վարչական շրջանի Տիտոգրադյան 21 հասցեում գտնվող հասարակական նշանակության օբյեկտի կառուցման տեխնիկական հսկողության ծառայություններ
4. «Գեղարքունիքի նարզի Ծովագյուղ գյուղի Մուրացանի անվ. միջ. դպրոց» ՊՈԱԿ-ի Տարրական մասնաշենքի մասնակի վերանորոգման աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայություններ
5. Նոր Արեշ 40 փողոց 43 տուն հասցեում բնակելի տան կառուցման տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայություններ
6. Ջրվեժ 22-րդ փողոց 3 հողամաս հասցեում բնակելի համալիրի կառուցման տեխնիկական հսկողության ծառայություններ